«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում
SocityԱռաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և VMWARE ընկերությունների աջակցությամբ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում ներդրեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011 թ.-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:
Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,300 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարևորագույն արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում:
2023 թ.-ի մայիս ամսվա դրությամբ գործում 641 ինժեներական լաբորատորիա, այդ թվում՝ 6 այլ երկրներում: Ընդհանուր առմամբ լաբորատորիաներում ներգրավված է շուրջ 17 500 երեխա:
«Արմաթ»-ի կրթական երեք ուղղություններն են՝ համակարգչային ծրագրավորում ՝ կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների վրա, որոնք հիմնականում մշակված են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նաև կառուցել անօդաչու թռչող սարքեր, ռոբոտաշինությունը, որը հնարավորություն է տալիս սովորել և ուսուցանել ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, ըստ խնդրի առաջադրանքի հավաքել ռոբոտների կոնֆիգուրացիաներ, և ծրագրավորելով ինքնակառավարման խնդիրների լուծում իրականացնել և եռաչափ մոդելավորումը, որով ցանկացած առարկա կամ դետալ կարելի է համակարգչային համապատասխան ծրագրով մոդելավորել և իրականացնել դրանց տպագրումը եռաչափ տպիչի միջոցով կամ փորագրությունը փայտի, ֆաներայի, օրգանական ապակիի, ABS և այլ նյութերի վրա: