ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ռուսական ինքնաթիռներին իր տարածք չթողնել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը թույլ չի տալիս իր ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան և ԵՄ-ին անդամակցելու հավակնող Վրաստանին էլ կոչ է անում պահպանել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ավիացիայի ոլորտում և չթողնել ռուսական ինքնաթիռները իր տարածք։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու Ռուսաստանի Դաշնության որոշումը։
«Եվրամիությունն արգելել է իր ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան և այդ երկրի վրայով և կոչ է անում մյուս երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, որը հավակնում է ԵՄ անդամակցության թեկնածու լինելուն, միանալ այդ պատժամիջոցներին։ ԵՄ-ն նաև կոչ է անում Վրաստանին չթողնել ոչ ապահով ռուսական ինքնաթիռներին իր տարածք, քանի որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանին լիցենզավորված ծառայություններ մատուցել ամերիկյան և եվրոպական ինքնաթիռների համար»,- ասել է Ստանոն։