12.5 կգ ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին, ու քննությունը շարունակվում է:
Ինչպես հայտնի է, անցած տարի Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկի:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոսկին պատկանել է ՀՀ դատախազությունում աշխատած նախկին պաշտոնյաներից մեկին: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել:
Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատախազի տանը, պահել ոսկին, եւ այն գտել են մաքրուհիները, այժմ պարզում են իրավապահները:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում