Շվեյցարիա. արևային մարտկոցներ երկաթուղային գծերի վրա
SocityEuronews.com—ը գրում է, որ շվեյցարական Sun-Ways ընկերությունը մայիսին արևային պանելներ կտեղադրի երկրի արևմուտքում գտնվող երկաթուղային կայարանի մոտ, սակայն հիմա սպասում է դրա հաստատմանը Տրանսպորտի դաշնային վարչությունից:
Քանի որ կլիմայական ճգնաժամը Եվրոպայից պահանջում է արագացնել իր անցումը էներգիայի նոր աղբյուրների, մշակողները մեծ ներուժ են տեսնում ազատ մակերեսների վրա վահանակներ տեղադրելու հարցում: Ճանապարհների եզրերը, ջրամբարները և ֆերմաները կարող են հարմար վայրեր լինել արևային համակարգեր տեղադրելու համար: Գերմանական Deutsche Bahn ընկերությունը նույնպես փորձարկում է արևային մարտկոցներ տեղադրել երկաթգծերին, սակայն Sun-Ways-ն առաջինն է արտոնագրել նման շարժական համակարգը։
«Հենց դա է նորարարությունը,- SWI Swissinfo-ին ասել է ընկերության համահիմնադիր Բապտիստ Դանիշերը,- դա շատ կարևոր է, քանի որ վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մաքրել երկաթուղային գծերը»:
Շվեյցարական ընկերությունը, որը հիմնվել է արևմտյան Էկուբլենս քաղաքում, ստեղծել է շարժական արևային մարտկոցներ տեղադրելու մեխանիկական համակարգ:
Գնացքը, որը նախագծվել է շվեյցարական Scheuchzer ռելսերի սպասարկման ընկերության կողմից, շարժվելու է ռելսերի վրա և ընթացքում տեղադրելու է ֆոտոգալվանային վահանակներ: Դա պարզապես «ինչպես գորգ է փռվելու», ասում են Sun-Ways-ում:
Հատուկ նախագծված գնացքն օգտագործում է մխոցային մեխանիզմ՝ շվեյցարական գործարանում նախապես հավաքված մեկ մետր լայնությամբ պանելները տեղադրելու համար։
Ֆոտովոլտային համակարգի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան կուղարկվի ցանց և կօգտագործվի տների էլեկտրամատակարարման համար, քանի որ այն երկաթուղուն մատակարարելը ավելի բարդ է:
Sun-Ways-ը բնապահպանական նորարարության մեծ հավակնություններ ունի: Տեսականորեն պանելները կարող են տեղադրվել Շվեյցարիայի 5317 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ցանցում: Այսպիսով, ֆոտոգալվանային բջիջները կզբաղեցնեն 760 ֆուտբոլի դաշտի չափ տարածք:
Ակնհայտ է, որ թունելներում արևային գորգ փռելը իմաստ չունի։
Sun-Ways-ի գնահատմամբ ազգային երկաթուղային ցանցը կարող է տարեկան արտադրել մեկ տերավատ/ժամ (TWh) արևային էներգիա, որը համարժեք է Շվեյցարիայի ընդհանուր էներգիայի սպառման մոտ 2%-ին:
Ընկերությունը նաև ցանկանում է մտնել միջազգային շուկա և գործունեություն սկսել Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում:
«Աշխարհում ավելի քան մեկ միլիոն կիլոմետր երկաթուղային գծեր կան, — ասել է Դանիշերը SWI Swissinfo-ին տված հարցազրույցում,- մենք կարծում ենք, որ այդ երկաթուղիների 50%-ը կարող է համալրվել մեր համակարգով»։
Այնուամենայնիվ, ընկերությունը փորձնական նախագծում դեռ շատ բան ունի ապացուցելու։ Երկաթուղիների միջազգային միությունը մտավախություն է հայտնել, որ վահանակները կարող են ունենալ միկրո ճաքեր, հանգեցնել կանաչ տարածքներում հրդեհների առաջացման ռիսկի և նույնիսկ անհանգստացնել մեքենավարներին արևի անդրադարձվող շողերով:
Sun-Ways-ը պնդում է, որ իր վահանակներն ավելի դիմացկուն են, քան սովորական վահանակները և կարող են ունենալ հակաշողշողացող զտիչ՝ մեքենավարներին շլացնելուց խուսափելու համար: Ներկառուցված սենսորները նաև ապահովում են դրանց ճիշտ աշխատանքը, իսկ գնացքի ծայրին ամրացված խոզանակները կարող են հեռացնել կեղտը վահանակների մակերեսից: Ոմանք էլ նշում են, որ սառույցը և ձյունը կարող են խանգարել հորիզոնական վահանակների օգտագործմանը, սակայն Sun-Ways-ը դրա համար ևս ունի պատասխան: Նա աշխատում է սառույցը և ձյունը հալեցնելու համակարգի վրա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]