Պաշտպանության փոխնախարարը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է, այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի:
Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ վարչապետի խոսքի, այդ հատվածում սահմանապահներն են ճշգրտում անում՝ Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ այդ հատվածում և սահմանապահներ կան, և նաև այս պահին դեռևս ԶՈՒ ներկայացուցիչներ:
Նա վստահեցրեց, որ ինժեներական, ամրաշինական աշխատանքների, զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։