Փաշինյանն իր կամակատարներով սրում է իրավիճակն Արցախում
SocityՆիկոլ Փաշինյանը հստակ գիտակցում է, որ Արցախի հանրությունը չի ներելու իրեն դավաճանության համար։ Արցախից եկող վտանգը չեզոքացնելու, նաև իր լիակատար վերահսկողության տակ գցելու համար Փաշինյանն օգտագործում է մի շարք քաղաքական դեմքերի և պատահական արկածախնդիրների, նրանց միջոցով պառակտում մտցնելով արցախյան հանրության մեջ։
Այդ հարցում ՀՀ վարչախմբի պարագլխին օգում է Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, որը, սակայն, այնքան էլ վստահելի ֆիգուր չէ։ Ուստի Արցախ է գործուղվել տխրահռչակ Սամվել Բաբայանը, տեղում էլ մի քանիսն են յուղ լցնում կրակի վրա։ Արցախի նախագահը հակաճգնաժամային խորհուրդ է ստեղծել, հանդիպել այդ խորհրդի անդամներին։
Խորհուրդը համակարգում է իբր ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որը քանիցս փորձել է հանրահավաքներ կազմակերպել Արցախում, սակայն ձախողվել է։ Թեև ան հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, մի քանի հարցազրույց և ելույթ դիտելով կարելի է հստակ նկատել՝ թե՛ Փաշինյանի, թե՛ արցախցի ավանտյուրիստի խոսույթները նույնական են, թիրախները՝ ևս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում