Կոնվերս Լիզինգ. Մրցունակ պրոդուկտ, նոր հնարավորություններ
SocityԿոնվերս Բանկը ներդրել է Կոնվերս լիզինգ պրոդուկտը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ նրանց առաջարկելով տեխնիկական վերազինման հնարավորություն մրցունակ պայմաններով:
Հայտի ուսումնասիրման, լիզինգի վերջնական վճար, լիզինգի վաղաժամ մարման վճար չի պահանջվում:
Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը:
Այս պրոդուկտի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է ընկերությունների տեխնիկական վերազինման, նոր սարքավորումներով ու դրանց բաղկացուցիչ մասերով համալրման հնարավորությունները: Պրոդուկտը մշակվել է հաշվի առնելով նրանց ֆինանսական հոսքերի արժույթը, կարիքները, հնարավորություններն ու ցանկությունները, ինչից ելնելով լիզինգի ֆինանսավորում է առաջարկվում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո:
Անդրադառնալով լիզինգի և վարկավորման տարբերությանը՝ բանկում նշել են, որ այս պրոդուկտը ավելի նպատակային է: Բանկը գումար է տրամադրում կոնկրետ նպատակի՝ մեքենայի կամ տեխնիկայի ձեռքբերման համար: Քանի դեռ գումարն ամբողջապես մարված չէ, գնումը համարվում է Բանկի սեփականությունը: Ֆինանսավորում ստացած անձը սեփականատեր է դառնում պայմանագրի ավարտին` գումարի ամբողջական մարումից:
Մանրամասներն՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: