Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
VideosՀարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը:
Ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին․
«Ես վստահ եմ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր կողքի հարևան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպետք է անկախ ու հայկական լինի։
Դժվար իրավիճակ է, պատմության մեջ մենք գիտենք նույն ձևի այլ դեպքեր, միակ պատասխանը դրան՝ ուժեղ լինել, մեր կողքի հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչեւ վերջ գնալ, որ մենք ունենանք անկախություն, պատրաստ են ներքին կյանքում ունենալով տարբեր խնդիրներ՝ համախմբվել դրսի թշնամու դեմ»,-նշել է Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարի խոսքով, եթե ուժեղ, համախմբված լինենք, ցուցաբերենք կամք, ոգի, էներգիա, կունենանք դաշնակիցներ, որոնք կկանգնեն մեր կողքին։