Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
EconoмицсՀայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանն արդեն 2025 թվականին։ «Այգ 1» էլեկտրակայանի տարածքի մի մասն Թալին համայնքն է հատկացրել, իսկ կայանի արտադրած էլեկտրաէներգիայի 1 կիլովատը կարժենա շուրջ 11 դրամ։ Մեր երկիրն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, ինչի մասին մենք բազմիցս արձանագրել ենք։ Փորձագետները նշում են, որ, օրինակ, Հայաստանում արևը կրկնակի շատ է, քան նույնիսկ Մոսկվայի շրջակայքում։ Շուրջ 10-15 տարի Հայաստանում արևային վահանակներ են տեղադրվում սեփական տների, բարձրահարկ շենքերի վրա, և մեր երկիրը որոշակի փորձ ունի։ Արևային էներգիայի ներդրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, թեև արևային վահանկներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա Հայաստանում՝ «Սոլարոնը», և հարկավոր է պետական լուրջ միջամտություն մեր երկրում արևայաին էներգիան զարգացնելու համար։
Մինչ օրս, Հայաստանում ամենաշատը եղել է 10 մեգավատ հզորության արևային կայան, «Այգ 1» -ն ունի 200 մեգավատ հզորություն և դրա գործունեությունը չափազանց լուրջ ազդեցություն կթողնի էներգահամակարգի վրա։ Փոքր կայանների ազդեցությունը չափազանց փոքր է ընդհանուր էներգետիկ կարողությունների համար, դա կարող է առանձին վերցրած փոքր մի բնակավայրի կամ մի քանի տների էներգամատակարարման հարցը լուծել, իսկ «Այգ 1»-ի տիպի մի քանի կայանների գործունեությունը կապահովի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգամատակարարումը։
Նախատեսվում է, որ «Այգ 1»-ի նման ևս 4 հատ 200 մեգավատանոց կայաններ պետք է կառուցվեն մինչև 2030 թվականը։ Նման քայլ անելու դեպքում Հայաստնում էներգիայի արտադրության մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մինչև 2030 թվականը կգերազանցի նախանշված 15 %-ը, ինչը չափազանց էական ազդեցություն ունի մեր երկրի համար։ Հուսով ենք, ի վերջո, Հայաստանի իշխանությունները կունենան բավարար քաղաքական կամք և հնարավորություններ իրականացնելու այս չափազանց կարևոր ծրագիրը։
Արման Սահակյան