«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը
Socity«Հայաստանի մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնում» փոքրիկների ապաքինումն առավել դյուրին դարձնելու նպատակով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերազինել է մանկական խաղասենյակը բոլոր անհրաժեշտ պարագաներով և գունավոր խաղերով:
Նվերներն անձամբ հանձնելու էր գնացել տիկին Ռոզա Ծառուկյանը, ում ձեռամբ էլ բացվեց «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» պատվին անվանակոչված հիվանդասենյակը:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր փոքրիկներին: