Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է
SocityՌուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է, և ռուսական «Գրինպիսը» հետազոտություն է հրապարակել՝ նշելով, որ վերականգնվող էներգիայի օգտագործման չափազանց ցածր ցուցանիշը լուրջ բնապահպանական վտանգներ է ներառում Ռուսաստանի համար։
Ըստ «Գրինպիս»-ի զեկույցի՝ այսօր արդեն նկատելի են կլիմայական ճգնաժամի հետևանքները, ծովի մակարդակի բարձրացում, Գրենլանդիայում, Անտարկտիդայում ու Արկտիկայում սառույցների հալեցման արագացում, մոռացված հիվանդությունների վերադարձ, բազմաթիվ կենդանիների ու բույսերի տեսակների անհետացում։
Ընդ որում, ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանում գլոբալ տաքացումը 3 անգամ ավելի արագ է կատարվում, քան միջինը աշխարհում, պատճառը ջերմոցային գազերի արտանետումների բարձր մակարդակն է, որի հիմնական մեղավորը էներգետիկայի ոլորտն է։ «Գրինպիսը» մասնավորապես ներկայացրել է տարբեր երկրների ցուցանիշները։ Աշխարհում արևային և քամու էներգիայի արտադրության ծավալը 2021 թվականի դրությամբ կազմել է 10, 3%, Միացյալ նահանգներում՝ 13,1%, Մեծ Բրիտանիայում՝ 25,5 %, Գերմանիայում՝28,8%, Իսպանիայում 32,9%, Դանիայում 561,9%, իսկ Չինաստանում՝ 11,2%։ Ռուսաստանը ահռելի տեմպերով ետ է մնում այդ առումով։ Ռուսաստանում արևային և քամու էներգետիկայի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ծավալի 0,5%, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում մասնագետների մոտ։
2021 թվականի տվյալներով Հայաստանում արևային էներգիայի կիրառման ծավալների հստակ թիվ չկա, սակայն աներկբա է, որ Հայաստանն այդ առումով մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանին, սակայն հետ է մնում աշխարհի մյուս առաջատար պետություններից։ Մեր երկրում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը» և հարկավոր է Հայաստանում ավելացնել արևային էներգիայի արտադրության ծավալները, ինչը ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև ինչպես նշեցինք, բնապահպանական կարևորագույն խնդիրների լուծման միջոց է։
Կարեն Անտոնյան