Արևային էներգիան՝ քաղաքական անկախության երաշխավոր
Socity2023 թվականի վերջին արդեն արդյունահանվող վառելիքի գները կտրուկ նվազելու են և Ռուսաստանի համար չափազանց բարդ է լինելու։ Այդ մասին պնդում են «Էմբեր» վերլուծական կենտրոնի փորձագետները, որոնք կանխատեսումներ են անում Եվրամիության և աշխարհի երկրների էներգետիկ շուկայի վերաբերյալ։
Նոր զեկույցում նշվում է, թե Եվրոպայի պետությունները հրաժարվելով Ռուսաստանի գազից և ածխից՝ Ուկրաինայի դեմ հարձակման հետևանքով ոչ միայն չեն տուժել, այլև կարողացել են ավելացնել վերականգնվող էներգիայի պաշարները, ինչը թույլ է տվել տնտեսել գրեթե 15 միլիարդ դոլար։ Հիմնական շարժիչ ուժերից մեկը քամու և արևային էներգիայի զարգացումն է, որի վրա եվրամիության պետությունները չափազանց մեծ հույսեր են կապում՝ ձգտելով էներգետիկ անկախության արդյունահանվող ածխաջրածիններից՝ հատկապես Ռուսաստանից։
Վերլուծաբանների հաշվարկներով՝ անցած տարվա ընթացքում, պատերազմը սկսելուց հետո, քամին և արևային էներգիան Եվրոպայի էներգաապահովման համակարգում աճել են 50 տեռավատ ժամով, ինչն այսօրվա դրությամբ կազմում է էներգիայի բոլոր տեսակաների 23 %-ը։
Եվրոպայում չնայած էներգակիրների գների աճին և երաշտին, եվրամիությանը հաջողվել է խուսափել գլոբալ ճգնաժամից հենց շնորհիվ էկոլոգիապես մաքուր էներգիայի միջոցների։ Ավագ վերլուծաբան Սառա Բրաունի կարծիքով՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ցնցեց Եվրոպան, բոլորը հասկացան, թե որքան է ԵՄ-ն կախված Ռուսաստանից՝ էներգաապահովման հարցերում, ուստի և վերջին 1 տարվա ընթացքում Եվրամիությունը լրջագույն ջանքեր է գործադրել ավելի մաքուր և ավելի անվտանգ էներգոհամակարգի անցնելու, ինչը թույլ է տվել ոչ միայն միջոցներ տնտեսել, այլ նաև Ռուսատանից քաղաքական կախվածությունից ազատվել։
Էներգետիկ անվտանգության և արևային էներգիայի ՝ դրա վրա ունեցած զգալի մասին, բազմիցս ենք գրել, նման խնդիր ունի նաև Հայաստանը, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ըկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի և մեր երկրի էներգետիկ անվտանգութունը ապահովելու առանցքային կարևորագույն ուղղություներից մեկը հենց արևային էներգիան է և պետք է ավելացնել ոչ միայն մեկ ընկերության արտադրանքի ծավալները, այլև քաղաքական կամք դրսևորել և նոր հնարավորություններ բացել արևային էներգիայի զարգացման համար։
Մանե Կիրակոսյան