Երևանում իրար են բախվել «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինիս ուղևորը հոսպիտալացվել է
Մայիսի 5-ին՝ ժամը 14:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հատնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Խաչիկ Գ., ծնված 1955 թ.) և «Mercedes-Benz ML» (վարորդ` Արա Ա., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Էդուարդ Պ., ծնված 1975 թ.) փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: