Վարդանյանը կանգնել էր կոկորդին՝ բոլոր մսխումների դեմն առնելով․ Սամսոն Գրիգորյան
SocityՍամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տեսնես կգտնե՞ք մի մահկանացու, որ անուն չդնեք, մեջը կեղտ չփնտրեք։ Թե՞ սպասում եք երկնքից մի հրեշտակ ուղարկեն, որ ձեզ մաքուր տիրություն անի։
Կարճ ասեմ։ Ոչինչ, ոչ մեկին ապացուցելու ժամանակ ու տրամադրություն չունեմ։
Անհատակ դույլ է Արցախի ֆինանսական համակարգը, որը մսխվում էր անտեր ու դուրս։ Վարդանյանը կանգնել էր կոկորդին՝ բոլոր մսխումների դեմն առնելով։ Ընդամենը ուժեղ սատարում էր պետք, մեջքը պինդ պահել էր պետք։
Ոնց կլիներ՝ աչքը կուշտ, ֆինանսապես անկախ, աշխարհով մեկ հարգանք վայելող մարդ ղեկավարեր։ Անպայման պետքա սոված, աչքածակ մեկը լինի, որ թիքյա փախցնելով երկրի հերն անիծի։
Կարևորը սիրուն խաբել իմանա, կռիսական խոսել իմանա, ձեզ սեր բացատրի ամեն օր։ Թող հանկարծ իրերն իրենց անուններով չկոչի, թող ասի միայն էն, ինչ դուք եք ուզում լսել, ոչինչ որ տակից լրիվ այլ է լինելու։
PS Իսկապես չեք նկատու՞մ, որ Արցախն էլ հայկական չի։ Հայկական զորքի դուրս բերումից, ճանապարհների լիարժեք վերահսկումից, ալիևի հրամանների կատարումից հետո էլ չեք նկատու՞մ։