Արամ Գասպարյանն ազատ արձակվեց․ գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց. Արամ Վարդևանյան
SocityՓաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ընկերներ,
Փաստաբանական գործունեությանը վերադառնալով ստանձնեցի փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու չնայած այդ ամենին առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր:
Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց»: