«Սա կարևոր հաղթանակ է, որ ցույց է տալիս, որ իրավունքը մեր կողմն է, իսկ ուժի սպառնալիքը միշտ չի, որ գործում է». Ավետիք Չալաբյան
SocityՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն իր միջանկյալ որոշմամբ այսօր պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններին համապատասխան՝ ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
Սա կարևոր հաղթանակ է, որ ցույց է տալիս, որ իրավունքը մեր կողմն է, իսկ ուժի սպառնալիքը միշտ չի, որ գործում է: Մենք պետք է հենվենք մեր հիմնարար իրավունքի վրա, և շարունակենք ուժ կուտակել՝ այն լիարժեք իրացնելու համար: Մինչ այդ, շնորհավորում եմ Արցախի ազատության համար բոլոր պայքարողներին՝ այս կարևոր ձեռքբերման համար: Կեցցե ազատ հայկական Արցախը!