Նոր հաղորդագրություն՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս զինվորականները հարձակողական գործողություններ են իրականացրել Զապորոժիեի ուղղությամբ և այնտեղ շահեկան դիրքեր ու սահմաններ են զբաղեցրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական նախարարությունը։
Նշվում է, որ մեկ օրում այդ ուղղությամբ ոչնչացվել են մինչև 85 ուկրաինացի զինծառայողներ, մեկ հետևակի մարտական մեքենա, երկու մարտական զրահապատ մեքենա, մեկ պիկապ, երկու Դ-20 հաուբից՝ Զապորոժիեի մարզի Ստեպնոգորսկ և ԴԺՀ-ի Պրեչիստովկա բնակավայրերի շրջաններում:
Ոչնչացվել են նաև մեկ Դ-30 հաուբից և ուկրաինացի զինվորականների հրետանային զինամթերքի պահեստը Զապորոժիեի մարզի Մալինովկայի շրջանում։ Բացի այդ, Խերսոնի ուղղությամբ ոչնչացվել է ամերիկյան AN/TPQ-36 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանը։
ՌԴ ՊՆ-ի ամփոփագրում հաղորդվում է նաև, որ ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են ուկրաինական զորքերի 128-րդ լեռնագրոհային բրիգադի կառավարման կետը Զապորոժիեի շրջանում, ինչպես նաև կենդանի ուժ և տեխնիկա՝ 119 շրջաններում։