Ուզբեկստանի բժշկական հաստատությունները կմիացվեն «արևային էներգիային»
InternationalUz.sputniknews.ru-ն գրում է, որ Ուզբեկստանի բժշկական հաստատություններում այս տարի կտեղադրվեն ավելի քան հազար արևային մարտկոցներ։ Դրանք էներգիայի աղբյուր են դառնալու բուժկետերում և ընտանեկան պոլիկլինիկաներում։
2023 թվականին Ուզբեկստանի պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում նախատեսվում է տեղադրել 4427 կՎտ հզորությամբ 1008 արևային մարտկոց։
Առողջապահության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ 107 բուժհաստատություններում այս պահին տեղադրված են 124 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ, ինչպես նաև 4400 լիտր հզորությամբ արևային ջրատաքացուցիչներ։
Արդեն գնվել է 425 մարտկոց՝ 2352 կՎտ հզորությամբ։ Դրանցից 375-ը նախատեսված է բուժկետերի, 50-ը՝ ընտանեկան պոլիկլինիկաների համար։ Դրանք կտեղադրվեն ու շահագործման կհանձնվեն այս տարվա առաջին եռամսյակում։
Բացի այդ, Առողջապահության նախարարության վարչական շենքում տեղադրվում են 100 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]