Ունենք ամենաբարձր մակարդակով իրականացվող հանքային գործունեություն մեր երկրում. Վարդանյան
Videos«Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ժամանակ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ նաև Կաշենի հանքավայրի փակմանը։ Նշենք, որ հանքը դեկտեմբերի վերջից ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները։
«Մենք նամակով դիմել ենք ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին: Մենք վստահ ենք, որ ունենք ամենաբարձր մակարդակով իրականացվող հանքային գործունեություն մեր երկրում, բայց մենք պատրաստ ենք ընդունելու միջազգային մակարդակի փորձագետներին»,-ասաց Վարդանյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում հանքի աշխատանքների դադարեցումը սպասելի էր, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ հիմա գրեթե ամեն ինչը կանգնած է։
«Մենք ունենք արձագանքներ, որ մարդիկ պատրաստ են գան, բայց, միևնույն ժամանակ, ստացել ենք Ադրբեջանի դիրքորոշումը, որ ոչ մեկին իրենք չեն թողնելու, բացի Ադրբեջանի մասնագետներից, որը ցույց է տալիս, որ դա բացահայտ սուտ է և հարցը էկոլոգիայի մեջ չէ, այլ այն լրիվ այլ հարթության մեջ է»,-ամփոփեց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։