Արդյո՞ք հնարավոր է Արկտիկայում արևային կայան կառուցել
SocityGreenpeace.ru-ն գրում է, որ Արկտիկայի գոտում ապրում է մոտ 4 միլիոն մարդ, որոնցից յուրաքանչյուրին պետք է էլեկտրաէներգիա։ Ընդ որում, հեռավոր շրջանների բնակիչները 80%-ով կախված են դիզվառելիքից, քանի որ դա է այնտեղ էներգիայի հիմնական աղբյուրը։ Սակայն դիզվառելիքի մատակարարումը դժվար է ու անվստահելի, բացի այդ, վատ է անդրադառնում կլիմայի վրա։
Վերականգնվող էներգիայի աղբյուրները ոչ միայն ավելի անվտանգ, այլ նաև էներգիա արտադրելու ավելի էժան միջոց են: Անդրադառնանք էներգիայի այն ներուժին, որը ձեռք է բերվում Ռուսաստանի հյուսիսային լայնություններում և խոսենք հաջողված օրինակների մասին։
Հյուսիսում արևային մարտկոցներ տեղադրելն անիմաստ է թվում, քանի որ լույսը քիչ է: Դա լիովին ճիշտ չէ: Օրինակ գարնանը ձյունն արտացոլում է արևի ճառագայթները, և արևային մարտկոցները կարող են ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։ Բայց իրականում, որքան քիչ է արևը շողում, այնքան քիչ էներգիա է արտադրվում, ուստի հյուսիսային լայնություններում էլեկտրակայանները սովորաբար հիբրիդային են և մասամբ աշխատում են դիզելային վառելիքով:
Այդ ուղղությունը լավագույնս զարգացած է Յակուտիան, որտեղ արևը հաճախ է լինում: Այժմ կա 24 արևային էլեկտրակայան՝ պահեստային դիզելային գեներատորներով։ Յակուտիայի Վերխոյանսկի մարզում այդ տեխնոլոգիան թույլ է տվել հրաժարվել դիզվառելիքի 30%-ի օգտագործումից։ Իսկ Բատագայ գյուղի մեկ այլ էլեկտրակայան, որն ամբողջությամբ աշխատում է արևային էներգիայով, ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահյուսիսայինը։
Վերականգնվող էներգիայի փոքր օբյեկտներ են հայտնվում Չուկոտկայում, Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում և նույնիսկ Ֆրանց Իոսիֆի հողում: Ռուսական Արկտիկայի ազգային պարկի տնօրեն Ալեքսանդր Կիրիլովի խոսքով արևային մարտկոցները հնարավորություն են տալիս ամռան ամիսներին հրաժարվել 2,5-3 տոննա վառելիքից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]