Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Հովիկ Վերանյանի եղբայրը
Socity2022 թվականի դեկտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Հովիկ Վերանյանի եղբայր` Հովիկ Վերանյանը։
44օրյա պատերազմը խլեց Վերանյանների տան ավագ որդուն` ժպտերես Հովիկին։
Հովիկ Վերանյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13-ին Գագարին բնակավայում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում` ծրագրավորում մասնագիտությամբ։ Երազում էր, քոլեջն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել։
Հովիկն ուսումը կիսատ թողնելով ` դեկտեմբերի 16-ին ծառայության է անցնում հայոց բանակում ` Ք. Աշտարակի Մուղնու ՀՕՊ զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով (լավագույն մարզիկ, արիության մեդալ):
Ծառայության անցնելուց 6 ամիս անց տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Հադրութ ծառայությունը շարունակելու։ Հադրութում ընդհամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվում է հայ-ադրբեջանական պատերազմը։ Պատերազմի ընթացքում եղել է ամենաթեժ գոտիներում։ Առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում , 2 անգամ ընկել է շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Ընտանիքի անդամների հետ զրույցում ասել է, որ ապահով վայրում է, և վտանգավոր ոչ մի բան չկա ։ Չնայած իր համառ դիմադրությանը Հովիկը զոհվում է հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում` պայթյունի հետևանքով։
Այժմ Վերանյանների ընտանիքում կրկին մի լույս վառվեց։
Ընտանիքը որոշել էր, որ Հովիկը պետք է անպայման վերածնվի իրենց տանը և կրկին ժպիտներ ու ջերմություն պարգևի։ Հովիկի մայրը` Հերմինեն, ասել էր, որ դժվարությամբ է որոշում կայացրել, սակայն իր այս քայլով բոլորը նորից կզգան ու կվայելեն Հովիկի ներկայությունը ։
Մերի Հակոբյան