Այսօր էլ նույն ոգևորությամբ եմ աշխատում վերաբերվել Ռուբեն Վարդանյանի ընտրությանը, ով Արցախի համար, թերևս, ամենադժվարին պահին եկել ու լծվել է հայրենապահ գործի. Սենոր Հասրաթյան
SocityՍենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին անձնապես չեմ ճանաչում... 1992-ին, երբ Կալիֆոռնիայից, Սանկտ Պետերբուրգից, կամ Երևանից հայրենապահ մղումներով Արցախ էին գալիս նվիրյալներ, նրանց նմանպես մոտիկից չէի ճանաչում... Սակայն այդ անհատներին, չճանաչելով հանդերձ (ի տարբերություն որոշ մեր հայրենակիցների, որոնք փորձում էին ամեն կերպ նրանց մուտքն Արցախ պայմանավորել սոսկ բացասական հանգամանքներով), ես համբերատար ընդունում և ոգեշնչվում էի նրանց կատարածով... Այսօր էլ նույն ոգևորությամբ եմ աշխատում վերաբերվել Ռուբեն Վարդանյանի ընտրությանը, ով Արցախի համար, թերևս, ամենադժվարին պահին եկել ու լծվել է հայրենապահ գործի... Իմ հորդորն ու խնդրանքն է մեր հայրենակիցիներին՝ աշխատեք այդ ՄԱՐԴՈՒՆ հանիրավի չթիրախավորել, իսկ եթե փորձում եք թիրախավորել, ապա նախ՝ ինքներդ ինչ-որ բան արեք, նոր միայն նրան մեղադրեք <<չարածի>> համար...