ԶՊՄԿ-ի՝ ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
SocityԶՊՄԿ-ի՝ ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այս մասին նշված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ։ ՀՀ Կառավարության նոր որոշմամբ՝ ԶՊՄԿ-ի ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ: