Ճապոնիայում լողացող արևային կայան են ստեղծելու
SocityՀոլանդական և ճապոնական ընկերությունները կոնսորցիում է ստեղծել, որը մտադիր է Ճապոնիայում լողացող արևային էլեկտրակայան կառուցել։ Ընկերություններն արդեն պայմանագիր են կնքել Տոկիոյի քաղաքային իշխանությունների հետ նոր նախագծի իրականացման համար։ Տոկիոյի նեղուցում առաջատար տեխնոլոգիաների ներդրման կապակցությամբ կոնսորցիումը նաև մտադիր է ստեղծել արևային վահանակներով աշխատող նավ, իսկ հեռանկարում մի ամբողջ արևային քաղաքի ստեղծումն է ծովային մակերևույթի վրա, որի համար կպահանջվի 50-ից 100 տարի ժամանակ։
Ջրային տարածքի օգտագործումը արևային էներգիայի նոր բնակավայրերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունի թե՛ Ճապոնիայի, թե՛ Հոլանդիայի համար։ Երկու երկրներն էլ մեծ չեն, բայց զգալի բնակչություն ունեն, ինչպես նաև լուրջ ջրային տարածքներ իրենց նախագծեր իրականացնելու նպատակով, ուստի և այժմ այս նախագիծը լուրջ հեռանկարներ է խոստանում, ոչ միայն այդ երկրների, այլ նաև աշխարհի տարբեր երկրների համար։
Հայաստանն այս առումով , իհարկե, լրջագույնս հետ է մնում, քանի որ մենք չունենք ծով, ինչպես նաև ջրային այդպիսի մեծ ավազաններ՝ջրի վրա արևային վահանակներ տեղադրելու համար։ Այդուհանդերձ, նույնիսկ Սևանի վրա արևային էլեկտրակայան կառուցելու հնարավորությունը բավականին լուրջ է, մինչդեռ այս պահին դեռևս իրացված չեն արևային էներգիա ստանալու հնարավորությունները։
Հայաստանում արևային վա վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ նրա հզորությունները բավարար չեն։ Խնդիրը արմատական պետական միջամտության կարիք ունի արևային էներգիան Հայաստանում գերակա դարձնելու նպատակով։
Նանե Ավետիսյան