Չեխիայում արևային մարտկոցների պահանջարկը գրեթե քառապատկվել է
EconoмицсRossaprimavera.ru-ն գրում է, որ Չեխիայի հետաքրքրությունը արևային մարտկոցների և ջերմային պոմպերի նկատմամբ այս տարի ռեկորդային է։ Այս մասին հայտնել է Česká televize հեռուստաալիքը։
Այս տարի Չեխիայում արևային մարտկոցների տեղադրման սուբսիդավորման ավելի քան 56 հազար հայտ է ներկայացվել, ինչը գրեթե չորս անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Պահանջարկի աճ են գրանցել մասնագիտացված բոլոր ընկերությունների կողմից ողջ հանրապետությունում։ Արևային մարտկոցների տեղադրման հերթը կարող է տևել մինչև մի քանի շաբաթ։ Խնդիր է նաև բավարար որակավորում ունեցող աշխատողներ ունենալը։ «Ներկայումս ամենամեծ խնդիրը պահանջարկի ավելացումն է, երբ պահանջարկը բավարարելու համար մեզ անհրաժեշտ են հմուտ ձեռքեր և խելացի գլուխներ», — ասել է AC Heating բնակելի տների բաժանմունքի աշխատակից Ջիրի Պոլիվկան:
«Ներկայումս մենք նախատեսում ենք հիսուն միլիոն եվրոյի ներդրում մատակարարվող ընդհանուր հզորությունը առնվազն հինգ անգամ ավելացնելու համար», — բացատրել է Daikin Brno ընկերության ֆինանսական տնօրեն Օնդրեյ Վենդոլսկին:
Աճող պահանջարկի մասին են վկայում նաև սուբսիդավորման հայտերը։ Այս տարի արևային մարտկոցների և ջերմային պոմպերի համար գրեթե չորս անգամ ավելի հայտ է ներկայացվել, քան նախորդ տարի։ «Ֆոտովոլտային սարքերի ինքնածախսածածկումը, նույնիսկ սուբսիդավորվող էներգիայի գներով, նախկինում մոտ տասը, տասնմեկ կամ տասներկու տարի էր։ Հիմա, շնորհիվ էներգակիրների թանկացման, խոսքը կրկնակի կրճատման մասին է», — ասել է Պետական էկոլոգիական հիմնադրամի տնօրեն Պետր Վալդմանը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]