«Համախմբումը» Արցախի հարցով պահանջներ ներկայացրեց ՄԱԿ-ին. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ «Համախմբում» նախաձեռնության անդամները նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Նամակի հիմնական պահանջներն էին՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգ կյանքի իրավունքը, դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ, դատապարտել հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված շարունակական սադրանքները, Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն և այլն:
«Համախմբման» անունից հայտարարությունն ընթերցեց Ավետիք Չալաբյանը: Ելույթ ունեցան նաև համախմբման անդամ Մենուա Սողոմոնյանը, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը նաև ՄԱԿ գրասենյակի մոտ անժամկետ նստացույց է հայտարարել: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ստանալով պահանջագիրը, հավաստիացրեց, որ իրենց գրասենյակը տարբեր նամակներ է ստացել, ու բոլորն էլ փոխանցվելու են հասցեատերերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում