ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանային իրավիճակը լարված է. ՊՆ Սուրեն Պապիկյան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ անընդհատ կրակոցներ են հնչում ու իրադրությունը վերջին մեկ տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել։
«Այդ լարվածությունը մշտապես կա։ Մեր խնդիրը պրոցեսին լարվածություն չհաղորդելն է և, բնականաբար, բանակցային ճանապարհով խաղաղության հասնելն է։ Սա մեր Կառավարության նպատակն է, որի մասին բազմիցս խոսել ենք, բայց ասել՝ այսօր վտանգները վերացած են, չեմ կարող ասել։ Սակայն չեմ ուզում վախեցնել, այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»,-նշել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձություններից հետո որոշ տեղերում նոր բնագծեր ունենք, որտեղ վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել։
«Չեմ կարող ասել, որ այն իդեալական է` հեռու է իդեալական լինելուց, սակայն բավարար է։ Սա ամենօրյա աշխատանք է, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքները նաև եղանակային պայմանների փոփոխություններից հետո` գարնանը»,–ասել է Պապիկյանը։