«Անմահ գնդի» ակտիվիստները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին
Socity«Ռուսաստանի Անմահ գնդի» շարժման ակտիվիստները դեկտեմբերի 3-ին, վետերանների և կուրսանտների հետ միասին, ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողությանը ներկա են եղել «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը, շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարովը, Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի թիվ 8 և թիվ 27 դպրոցների կուրսանտական դասարանների աշակերտները, դերասաններ և մարզիկներ։
«Անհայտ զինվոր են ընտանիք չվերադարձած այն միլիոնավոր որդիները, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք ապրենք։ Սա պետք է միշտ հիշել, որպեսզի կանխվի ֆաշիզմի վերակենդանացումը նոր դրսևորումով։ Սա մենք տեսնում ենք ժամանակակից Ուկրաինայում՝ հատուկ ռազմական գործողության օրինակով։ Այսօր, չնայած արտասահմանում ռուսաֆոբիայի բարձր մակարդակին, աշխարհի ավելի քան 30 երկրներ ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի գերեզմանին։ Այս ճիշտ այնպիսի ավանդույթ է, ինչպես Անմահ գնդի երթը»,- իր խոսքում ասել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը։
«Ռուսաստանի Անմահ գունդ» շարժման մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ակտիվիստները սգո միջոցառումներ են անցկացնում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելգիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Շվեդիայում, Իսպանիայում և նախկին Խորհրդային Միության երկրներում։
Անհայտ զինվորի օրը սահմանվել է 2014 թվականին՝ նախագահի հրամանագրով։ Այն նշվում է դեկտեմբերի 3-ին՝ ի հիշատակ երկրի տարածքում կամ արտերկրում մարտական գործողությունների ժամանակ զոհված ռուս և խորհրդային զինվորների։ 1966 թվականի այս օրը անհայտ զինվորի աճյունը հանդիսավոր կերպով թաղվեց Մոսկվայի Կրեմլի պատի մոտ՝ Ալեքսանդրի այգում։