Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Արշակ Հ․-ի վարած Volkswagen Jetta մակնիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա․-ն, վերջինիս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 59-ամյա Հմայակ Ա․-ն, 85-ամյա Իդա Ա․-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 79-ամյա Մարգարիտա Խ․-ն և 53-ամյա Արմիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։