Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
SocityPOD CONSULTING ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում: Որոշումը կայացվել է 2022թ. նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում՝ հաշվի առնելով Ֆիլիպ Դելմոտի բազմամյա միջազգային աշխատանքային փորձը կապիտալի շուկաներում և ներդրումային ոլորտում:
Ֆիլիպ Դելմոտը միջազգային ֆինանսների ոլորտում ճանաչված փորձագետ է, European Expertise & Expert Institute-ի (EEEI) անդամ և Gerson Lehrman Group-ի (GLG) փորձագետ: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է կապիտալի շուկաները Լոնդոնի և Փարիզի ներդրումային բանկերի համար (Bank of America և Credit Agricole CIB): 2016թ.-ից Ֆիլիպ Դելմոտը խորհրդատվություն է մատուցում եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին պարտատոմսերի գծով: Ֆիլիպ Դելմոտը հանդիսանում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Paris Europlace-ում, Ֆինանսների և ներդրումների հանձնաժողովի նախագահ FBA AEC-ում:
Այդպիսով Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արտեմ Կոնստանյան և Ֆիլիպ Դելմոտ: