Հնդկաստանի առաջին 100% արևային էներգիայով աշխատող գյուղն է հայտնվել
SocityPlus-one.ru-ն գրում է, որ Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Մոդերա գյուղն ամբողջությամբ ապրում է արևային էներգիայով: Այն դարձել է առաջին նման բնակավայրը երկրում։
Գյուղի բնակչությունը մոտավորապես 6500 մարդ է, հիմնականում բրուտներ, դերձակներ, ֆերմերներ և կոշկակարներ։ Արևային կայանքները օգնել են նրանց խնայել ժամանակը և ավելի շատ ապրանքներ արտադրել:
Հնդկաստանը աշխարհում ածխաթթու գազ արտանետող երրորդ երկիրն է։ Երկրի իշխանությունները ձգտում են բավարարել քաղաքացիների էներգիայի կարիքները այնպիսի վերականգնվող աղբյուրների միջոցով, ինչպիսիք են արևը և քամին: Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը Հնդկաստանում արևային և հողմային կայանքների հզորությունը 2021 թվականի մակարդակի համեմատ կաճի 40 տոկոսով:
Էներգետիկ նախագիծը Մոդերայում իրականացվել է դաշնային միջոցներով, ներդրումները կազմել են 10 մլն դոլար, գյուղի տների և պետական շենքերի տանիքներին տեղադրվել են ավելի քան 1300 արևային պանելներ։ Կառավարությունը նույնիսկ ավելցուկային էներգիա է գնելու Մոդերայի բնակիչներից, եթե նրանք չօգտագործեն տնային տնտեսություններին հատկացված ողջ հզորությունը:
Մոդերան հայտնի է իր հնագույն Արևի տաճարով, որը կառուցվել է 1026 թվականին: Այնհայտնի է իր ճարտարապետության և փորագրության բարդությամբ: Այդ գլուխգործոցը և ամենամյա Modhera Dance փառատոնը գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: Այսպիսով, դժվար է ավելի լավ տեղ պատկերացնել Հնդկաստանի այն առաջին գյուղի կոչման համար, որն ապրում է արևի էներգիայով:
Ավելի վաղ Plus-one.ru-ն հայտնել էր, որ Հնդկաստանում արևային էներգիայի զարգացումը հեռավոր գյուղական վայրերում բացել է բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն գյուղացիների և ֆերմերների համար: Արևային կայանքները հնարավորություն են տվել գրասենյակներին աշխատել այնտեղ, որտեղ նախկինում էլեկտրականություն չի եղել:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]