Կրթված և իրավագիտակից ուսանողն է լինելու Հայաստանի նոր հաղթանակների կերտողը. Նաիրի Սարգսյանը՝ Ուսանողների օրվա առթիվ
Socity«Աուդիտորների պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի ուսանողնե’ր
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Ուսանողը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի ապագա երաշխավորը։ Օրեցօր ձևափոխվող աշխարհում միայն արդիական գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները կարող են դիմակայել մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին։ Ապագա շինարարն ու բժիշկը, գիտնականն ու ճարտարապետը, իրավաբանն ու տնտեսագետը, մյուս որակյալ մասնագետներն են վերակառուցելու նոր Հայաստանը։ Կրթված և իրավագիտակից ուսանողն է լինելու Հայաստանի նոր հաղթանակների կերտողը և հայ ժողովրդի դարավոր ձգտումներն իրականացնողը։
Ցանկանում եմ բոլոր ուսանողներին բարձր առաջադիմություն, ուսման մեջ բազմաթիվ հաջողություններ, նոր բացահայտումներ, խաղաղ և բովանդակալից ուսանողական կյանք։