Ստորագրվել է համագործակցության հուշագիր
SocityՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (Պալատ) և ՀՊՏՀ միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի նախագահը, խորհրդի անդամները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել բուհական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում, և մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որպես նաև պրոֆեսիայի բազային բուհական կրթօջախի, տրամադրել արդիական մասնագիտական դասագրքերը, աջակցություն ցուցաբերել Համալսարանին կրթական ծրագրերի մշակմանը և բարելավմանը, աջակցել ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը, մասնակցել Համալսարանի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին, աջակցել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, նրանց մասնակիցը դարձնել Պալատի կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին, ուսանողների համար կազմակերպել հանդիպումներ բիզնես համայնքի հետ ու աջակցել նրանց աշխատանքի անցնելու հարցում, տրամադրել լավագույն ուսանողներին Պալատի անվանական կրթաթոշակներ։
Նախանշված այս ծրագրերի հաջող իրականացման դեպքում հետագայում կարող է դիտարկել նաև կոնկրետ ԲՈՒՀ-ը հաջողությամբ ավարտած ուսանողներին Պալատի որակավորման սկզբնական առարկաների քննություններից ազատումների շնորհումը։