Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Կոսովոյի եւ Ալբանիայի դեմ խաղերին
SocityՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Կոսովոյի եւ Ալբանիայի թիմերի դեմ առաջիկա ընկերական խաղերին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հավաքին առայժմ միացել են․
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Երեկոյան՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումից հետո, հավաքին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները․
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»
Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Այսօր հավաքին կմիանա նաև Պետրոս Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան թիմին կմիանան Վարազդատ Հարոյանն ու Արթուր Գալոյանը:
Նոյեմբերի 14-ի առավոտյան ազգային հավաքականը կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ թիմին կմիանան Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ավենտիս Ավենտիսյանը։ Հայաստանի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։