Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են ռուսական համարանիշներով Audi Q5 մակնիշի և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com -ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ Ա․ Գրիգորյանի որոշմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվորեն ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն ու նույն մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։