Դավիթ Գրիգորյանը 5։4 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին
SocityՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից մրցապայքարի մեջ մտան 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը և 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Ցավոք Կառլենը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնաց պայքարից, իսկ Դավիթը հաղթեց ֆրանսիացուն (3:1), վրացուն (1;1), ադրբեջանցուն (5:4) և դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա պայքարելու է ռուսաստանցի Սերգեյ Րյաբովի հետ: Եզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 16:00-ին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: