ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց
SocityՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսական հրետանին և ավիացիան ոչնչացրել են ամերիկյան հակամարտկոցային պայքարի երեք ռադիոտեղորոշիչ կայան, որոնցից օգտվում էին ուկրաինացի զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ Դնեպրոպետրովսկի շրջանում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը, իսկ Նիկոլաևի շրջանում` հրետանային զինամթերքի պահեստը։
Բացի այդ, ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների կառավարման երկու կետ են խոցել։
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կառավարման երկու կետ, Նիկոլաև քաղաքի և Խերսոնի շրջանի Սուխոյ Ստավոկ բնակավայրի շրջաններում` օտարերկրյա վարձկանների, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 153 շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն հայտնել է, որ ԼԺՀ-ում Ուկրաինայի զինծառայողների, նրանց աջակցող գրոհայինների և վարձկանների շրջանում կորուստները մեկ օրում կազմել են 160 մարդ:
Ուկրաինական ստորաբաժանումները կանգնեցվել և ցրվել են պաշտպանության գծի հեռավոր մատույցներում։ Ոչնչացվել են ավելի քան 90 ուկրաինացի զինծառայողներ և գրոհայիններ, մեկ տանկ և չորս մարտական զրահապատ մեքենա։