Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հայրը տեղափոխվել է հիվանդանոց, որդու կյանքը փրկել չի հաջողվել
SocityՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և KamAZ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որը եղել է Ford Transit-ի մեջ: Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են, Վանաձորի բնակիչներ։ Տղան տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ տեղեկություններ են ստացել, որ KamAZ-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Ford Transit-ը դեպի Վանաձոր ընթանալիս, մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ։ Արդյոք KamAZ-ի՝ թույլատրելի հատվածում կայանված ժամանակ անվտանգության լուսային ազդանշանները միացված են եղել, թե ոչ՝ պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։