Մայր ու դուստր ձերբակալվել են. ինչ է կատարվել երևանյան սրճարաններից մեկում
SocityՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 2-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սիսիանցի երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Տերյան փողոցի սրճարաններից մեկում. անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրան բաժակով խփել էր 49-ամյա մի կին:
Ժամը 05.00-ին 49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը Մինսկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է նախաքննական մարմին: