Քրիտինա Այանյանը՝ «Միսս Տիեզերք Արմենիա» 2022 (ֆոտո)
SocityՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Քրիստինա Այանյանը 2023 թվականի հունվարի 14-ին կմասնակցի «Միսս Տիեզերք» 2022 մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը:
Այս մասին իր ինստագրամյան պաշտոնական էջում հայտնել է «Միսս Արմենիա» կազմակերպությունը:
Ավելի վաղ գեղեցկուհին հարցազրույց էր տվել News.am STYLE-ին`պատմելով մանկության եւ գործունեության մասին:
Քրիստինան 25 տարեկան է, ծնունդով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից: Մինչեւ 5-րդ դասարանը սովորել է հայկական Սուրբ Ստեփանոս վարժարանում: Մոդելինգով լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից: 2020 թվականին հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Արմենիա» մրցույթին եւ 2021 թվականին ներկայացրել է Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշընլ» մրցույթում: