Մայիսի 5-ին փակ կլինի Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհահատվածը
SocityԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Մայիսի 5-ին, ժամը 11:00-ից մինչ 19:00-ն Լոռու մարզի Թումանյան քաղաքից դեպի Ալավերդի քաղաք տանող ավտոճանապարհահատվածը (Օձունի խաչմերուկ) փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով: