Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank

ՀՀ բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն անկում են արձանագրել. ՏԶՆԿ

Econoмицс

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է ՀՀ բանկային համակարգի կողմից 2020թ. հունվար-ապրիլ ամիսներին ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալների դինամիկային:

2020-ի ապրիլին 2019-ի դեկտեմբերի վերջի համեմատ ՀՀ առեւտրային բանկերի միջոցով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2,6%-ով` կազմելով շուրջ 2,5 տրիլիոն դրամ, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ անկումը եղել է 3,3%: Հետաքրքրական է նկատել, որ 2020-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են դրամով ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները, մինչդեռ դոլարով ցպահանջ եւ ժամկետային ավանդների ծավալները աճել են:

Դրամով ցպահանջ եւ ժամկետային ավանդների ծավալների փոփոխությունը արձանագրել է համապատասխանաբար՝ 2,7 եւ 2,2% անկում, իսկ դոլարով ավանդների ծավալների աճը կազմել է համապատասխանաբար՝ 4,5 եւ 2,8%:

Գծապատկեր 1. ՀՀ բանկային համակարգի կողմից ռեզիդենտներից ներգրավված դրամով եւ արտարժույթով ցպահանջ եւ ժամկետային ավանդների ծավալները 2019-ի վերջին եւ 2020-ի հունվար-ապրիլին (մլրդ դրամ)

Այս երեւույթը բացատրվում է երկու հանգամանքով՝

1. Խուճապով, ինչը բացատրվում նրանով, որ մարտ մասին (հատկապես 2020թ.-ի մարտի 10-ից սկսած) փետրվարի համեմատ ՀՀ դրամն որոշակիորեն արժեզրկվել էր, որը ինչպես ՀՀ ձեռնարկությունների, այնպես էլ տնային տնտեսությունների մոտ բացասական սպասումներ է առաջացրել, որի հետեւանքով վերջիններս ՀՀ դրամով ավանդները սկսել են վերածել հատկապես արտարժույթով ավանդների (մի մասն ուղղելով ընթացիկ ծախսերն հոգալու նպատակով):

 

2. Անորոշությամբ՝ մարտ ամսին դժվար էր կանխատեսել, թե որքա՞ն երկար կտեւի համաճարակը եւ դրանով պայմանավորված ի՞նչ տնտեսական հետեւանքների կհանգեցնի եւ ապահովության համար, որոշ տնային տնտեսություններ մեծացրել են իրենց դոլարային ավանդները՝ նույնիսկ տանը պահվող գումարների հաշվին: Ձեռնարկությունների դեպքում դա հնարավոր է բացատրել տնտեսական գործունեության սահմանափակ տեսակներ թույլ տալու հետ կապված, որի դեպքում որոշ ընկերություններ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով գումարները վերածում էին ավանդների:

Իսկ արդեն համաճարակի խորացմամբ եւ դրանով պայմանավորված տնտեսական ազդեցության հետեւանքով 2020-ի ապրիլին մարտի համեմատ, տնային տնտեսությունների դոլարով, ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները՝ համապատասխանաբար գրանցեցին շուրջ 7,2 եւ 6,2% անկում:

Տնային տնտեսությունների դրամով ժամկետային ավանդները եւս 0.6% անկում գրանցեցին՝ կազմելով շուրջ 574,7 մլրդ դրամ, մինչդեռ ցպահանջ ավանդերը ավելացել են 9,5%-ով՝ կազմելով շուրջ 202,6 մլրդ դրամ: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ համաճարակի տնտեսական ազդեցությունը հանգեցրել է նրան, որ տնային տնտեսությունները սկսել են վերցնել ժամկետային ավանդներ, ինչպես նաեւ ցպահանջ դոլարով ավանդներ, որոնց որոշ մասը փոխարկելով դրամի փոխանցվել են ընթացիկ դրամային հաշվին, իսկ հետ վերցված ավանդների մեծ մասը ուղղվել են ընթացիկ կարիքները եւ/կամ ծախսերը հոգալու համար:

Ձեռնարկությունների դեպքում 2020-ին նախորդ ամսվա համեմատ ամենամեծ անկումն արձանագրվել է վերջիններիս դոլարային ցպահանջ ավանդների կտրվածքով` 18,9 մլրդ դրամի չափով (13%)՝ կազմելով 134,9 մլրդ դրամ: Ձեռնարկությունների դրամով ցպահանջ, ինչպես նաեւ ժամկետային ավանդները համապատասխանաբար գրանցեցին 1,7 եւ 3,7% անկում, մինչդեռ վերջիններիս դոլարով ժամկետային ավանդներն այդ նույն ժամանակահատվածում ավելացան շուրջ 4,6 մլրդ դրամով՝ կազմելով 57,9 մլրդ դրամ: Այս աճը, թերեւս, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այն ձեռնարկություններից որոշները, որոնց գործունեությունը դադարեցված է եղել, իրենց դրամական միջոցները ներդրել են դոլարով ժամկետային ավանդ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում դրանք հետ վերցնելու նպատակով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն անկում են արձանագրել՝ համաճարակի տնտեսական ազդեցությամբ պայմանավորված: Ինչ վերաբերում է տարեկան ծավալների փոփոխությանը, 2019-ի դեկտեմբերի համեմատ, ապա այդ փոփոխությունը բացառապես պայմանավորված է լինելու հատկապես միջին եւ միջինից բարձր եկամուտների մակարդակ ունեցող տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ:

 

 

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter