Հարավային Կորեայում հենց մայրուղու մեջտեղում հեծանվային արահետ են կառուցել արևային մարտկոցներով
SocityAutoparus.by-ն գրում է, որ Հարավային Կորեայում արևային վահանակներով հեծանվային արահետ է կառուցել ութ գոտի ունեցող մայրուղու մեջտեղում:
Այն կապում է Դեջոն քաղաքը Սեջոնգ վարչական կենտրոնի հետ։ Հեծանվային արահետի վրա տանիք է կառուցվել, որի վրա տեղադրված է 7502 արևային մարտկոց։ Նրանք տարեկան արտադրում են 2200 ՄՎտժ կանաչ էլեկտրաէներգիա։ Այդ էներգիան օգտագործվում է էլեկտրական էկրանների և փողոցային լույսերի սնուցման համար: Արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը համապատասխանում է շուրջ 600 տնային տնտեսությունների ծախսերին։
Հեծանվային արահետը կառուցել է հարավկորեական Korea Western Power Co պետական ընկերությունը, որը նաև սպասարկում է վահանակները: Հարավային Կորեայի Կանաչ էներգիայի ինստիտուտի հետազոտող Կիմ Կին Հոն ասում է, որ արևային վահանակները մաքուր էներգիայի միտում են: Երկրում կան այդ տեսակի նաև այլ հեծանվային ուղիներ: Բայց դրանք բոլորն էլ ավելի քիչ երկար են և գտնվում են երթևեկելի մասի եզրին։ Շատ տեղացիներ նշում են, որ հեծանվային ճանապարհը Սեջոնգում Դեջոնից աշխատանքի հասնելու ամենաարագ ճանապարհն է:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]