Թիվ 1 հիվանդանոցում կորոնավիրուս է հաստատվել նաեւ տնօրենի մոտ․ 90 վարակված աշխատակից կա
SocityԸստ տեղեկությունների թից 1 հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանի մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել, նրա վիճակը ծանր է։ Փորձեցինք տեղեկությունները ճշտել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից, հատնում է ArmDaily.am-ը։
«Ճիշտ է Ձեր տեղեկատվությունը, սակայն առհասարակ էթիկապես ճիշտ չեմ գտնում հանրայնացնել մարդու անձնական առողջության վերաբերյալ տվյալները, ինչը գործընկերային սկզբունքով խորհուրդ եմ տալիս նաև Ձեզ, իսկ ինչ վերաբերվում է բժշկի առողջական վիճակի մասին, եթե դա Ձեզ մտահոգում է ապա ասեմ, որ ներկա պահին հիվանդանոցի տնօրենը մեկուսացված է, որևէ գանգատ չունի, հուսով ենք, որ հիվանդության ողջ ընթացքը ևս ասիպտոմ կլինի»։
Մեզ տեղեկություններ էին հասել, որ թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում աշխատակիցների շրջանում տասնյակ վարակվածներ կան։ Շուշան Դանիելյանը նշեց, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ընդհանուր 90 վարակակիր աշխատակից կա՝ 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։