Ուսուցիչը միշտ ամենապատվավոր տեղում է եղել. Նաիրի Սարգսյան
SocityԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։
«Մեծարգո ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ,
Հայոց դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր տեղում է եղել, քանզի նրա ուսերին է դրվել ո՛չ միայն մարդկային բարձր արժանապատվությամբ սերունդ դաստիարակելու առաքելության ու կրթության, այլեւ՝ ազգային արժեքների փոխանցման, հայապահպանության, առ հայրենիք սիրո ու նվիրումի կարեւորագույն գործը:
Ինչպես դարեր ու տարիներ առաջ, այսօր եւս՝ այս բախտորոշ ժամանակահատվածում, մեծ կարեւորություն ենք տալիս Ձեր աշխատանքին, քանզի հայրենիքի հանդեպ սիրով վարակված եւ մարտական ոգով ամրացած հայ տղաներն են այսօր պահպանում մեր սուրբ ու պատմական Հայրենիքը, ուստի խոնարհումս Ձեր վաստակի առաջ:
Մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ, մաղթելով՝ քաջառողջություն, անսպառ եռանդ ու արեւշատություն»: