Արա Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
SocityՍեպտեմբերի 21–ին Հայաստանի և համայն աշխարհի հայերը նշում են Անկախության օրը։
Պետականությունը և միջազգային իրավասուբյեկտությունը, ցավոք սրտի, չկարողացան պաշպանել մեր ժողովրդին և երկիրը դժվարին կորուստներից։ Այս օրերին մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար ընկածների հիշատակի առջև։
Մեր տուրքը տալով նրանց հայրենասիրությանը և հերոսությանը հանուն ապագա սերունդների՝ մենք իրավունք չունենք թերագնահատել նոր՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին գոյաբանական սպառնալիքները և վտանգները, որոնք այսօր կախված են մեր հայրենիքի գլխին։
Այդուհանդերձ, մենք վստահ ենք, որ մեր համախմբվածությունը, մեր հայրերից և պապերից փոխանցված դարավոր իմաստնությունը, հայրենիքի նկատմամբ սերը, ավանդական հավատարմությունը հայ–ռուսական դարավորկապերին և դաշնակցային հարաբերություններին, թույլ կտան հաղթահարել այն ճակատագրական մարտահրավերները, որ ծառացած են մեր առջև։
Համոզված եմ, որ անհրաժեշտ են սահմանադրական, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումներ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգևոր ոլորտներում և հավատում եմ մեր հաջողությանը։
Ռուսաստանի հայերի միությունը, որն իր գոյության 20 տարիների ընթացքում մշտապես գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի կյանքում, այսուհետ ևս շարունակելու է իր ակտիվությունը և աջակցելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ողջ համալիրին, հանուն Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի գոյության և բարգավաճման։
Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարիք, հասարակական համաձայնություն և բարեկեցություն։