Զանգեզուրի կոմբինատը չի դադարեցրել աշխատանքը. տնտեսությունը պետք է աշխատի
EconoмицсԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։
Ընկերության բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։ Գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի, ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Չափազանց կարևոր է, որ ադրբեջանական հարձակման թիրախում գտնվող Սյունիքի մարզում աշխատանքը շարունակում է նման հսկա ձեռնարկությունը, որը Հայաստանի թիվ մեկ հարկատուն է։
Պատերազմը սովորաբար շարքից հանում է պետության ենթակառուցվածքները, հարվածում տնտեսությանը, վնասներ հասցնում։ Եվ այդ իրավիճակում ահռելի նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի չի ենթարկվում, գիգանտ ձեռնարկությունների աշխատանքի շարունակականությունն ապահովվում է։
Մեծ հաշվով հենց նման ձեռնարկություններն են կերակրում պետությանը։ Թե՛ հարկերով, որոնցով ռեսուրսներ և միջոցներ կարելի է ձեռք բերել պատերազմ վարելու, նաև ժողովրդին կերակրելու համար, թե՛ աշխատատեղերով, որոնք ապահովում են մարդկանց գոյությունը։
Բանակին զուգահեռ երկրի ողնաշարը պահող հիմնական ուղղություններից մեկը տնտեսությունն է, և այսօր աշխարհում պատերազմները վարվում են տնտեսական շարժառիթներով, հզոր էլ համարվում է մեծ տնտեսություն ունեցողը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այն օրինակն է, որով հնարավոր է ապահովել ոչ միայն տնտեսական շարժը, այլև ցույց տալ հանրությանը, որ Հայաստանը կա, շնչում է և փորձում զարգանալ և հզորանալ։
Տիգրան Առաքելյան