Ջերմուկի բնագիծը շարունակում է մնալ հայկական ստորաբաժումների վերահսկողության ներքո. Աբրահամ Գասպարյան
SocityԼրագրող, հեռուստահաղորդավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրատապ լուր՝ առաջին գծից
Ջերմուկում հակառակորդը չի տիրապետում իր որոշ գրոհային ստորաբաժանումներին, որոնք փորձում էին ճեղքել Ալագյոլեր-Ջերմուկ ուղղությամբ:
Ջերմուկի բնագիծը շարունակում է մնալ հայկական ստորաբաժումների վերահսկողության ներքո: Նախօրեին ադրբեջանցիների՝ որոշ հենակետերի նկատմամբ վերահսկողությունն այլևս չի կրում մարտավարական բնույթ, այսինքն՝ հատուկ նշանակության ուժերը ընդամենը մի քանի հենակետում, փոքր խմբերով, դարանակալած են և դրանց վերականգնումը, նման տեմպերով շարունակելու դեպքում, հաշվի առնելով Ջերմուկը պաշտպանող ստորաբաժանումների հերոսական դիմադրությունը, շատ արագ կհայտնվի մեր վերահսկողության տակ:
Ջերմուկի հենակետերը գտնվում են հայկական բանակի օպերատիվ վերահսկողության տակ, այսինքն՝ թշնամին չի կարողանում այդ հենակետեր տեղափոխել դիրքապահ զորքեր ու զինտեխնիկա: Հայկական բանակը, փաստորեն, սահմանափակել է ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների (որոնց յուրաքանչյուր 4-րդ զինվորը՝ 60 մմ ականանետով է զինված) գործողությունները և դրանք դարձրել՝ Մակեդոնացու բնութագրած՝ «ստորացված ասպետներ», կամ «էլիտար հետևակ»:
Հայկական բանակ, օ՜ն, առա՛ջ
Պի՛նդ եղեք: