ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելության մասին
VideosՀայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին։
Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։ Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները. • Տարիքը՝ 18-ից 40 տարեկան, • Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ), • Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն։ Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ Դիմումի փաթեթը ներառում է. • Դիմում-հայտ, • Ինքնակենսագրություն (CV), • Անձնագրի էլեկտրոնային պատճեն, • Կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից), • ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն, • Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում), • Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում), Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը հետևյալ հղումով https://bit.ly/3TXaOyZ լրացնելուց հետո): Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 20-ը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին: Նախորդ փուլի դիմորդների հայտերը պահպանվում են՝ երկրորդ անգամ փաստաթղթերը ուղարկելու կարիք չկա։ Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։