Ցույց տվեք մարդու, լիդերի մեկ օրինակ բացի Գագիկ Ծառուկյանից ով նմանատիպ երկրորդը արել է երկրի համար ու ես կասեմ՝ կներեք․ Լիաննա Մանուկյան
SocityԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կասկածում եմ յուրաքանչյուրի ադեկվատ լինելու վրա, ով դեմ կլինի ամայի սարը նման հրաշքի վերածելուն։
Մի քանի օր հետեւեցի թե ովքեր ու ինչ կարծիք հայտնեցին Քրիստոսի արձանի վերջնական տարբերակը անիմացիոն տեսանյութով տեսնելուց հետո։
Շատերը հիացան ու օրհնեցին, մի փոքրիկ «զանգված» քննադատեց, մյուսը լուռ նախանձեց ու տրաքեց…
Գիտե՞ք այս նկարը ակնհայտ փաստում է այն թե ինչ հեքիաթի է վերածվում յուրաքանչյուր ամայի տարածք, որին դիպչում է Գագիկ Ծառուկյանի ձեռքը։
Իհարկե գիտեմ, որ շատերդ կցանկանայիք լինել իր փոխարեն, բայց ձեր մեջ եղած գաղջը միայն բավարարում է ժողովրդին հայրենասիրության քողի տակ թաքնված դատարկ խոստումներ տալուն ու միայնակ թողնելուն։
Կամ ժողովրդին օգտագործելուն՝ քաղաքական նեղ շահերի համար։
Մյուս մասն էլ միայն դրսից գրանտ «կպցնել» է կարողանում։
Մի խոսքով այն, որ գաղափարը ֆուրոր է արել դա բեկման ենթակա չէ, իսկ բոլոր նրանք ովքեր +1 լայքի համար բարոյականությունը մի թփի տակ թողեցին քաղաքական պապաների հրահանգները կատարելու համար վստահ եմ արտերկրից եկած բարեկամներին Գառնի ու Գեղարդ տանելուց առաջ կտանեն՝ Հատիս։
Ցույց տվեք մարդու, լիդերի մեկ օրինակ բացի Գագիկ Ծառուկյանից ով նմանատիպ երկրորդը արել է երկրի համար ու ես կասեմ՝ կներեք։